Կարևոր իրադարձություններ

Այսօր լրանում է Հայաստանի և Մալայզիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

11 Մարտ, 2023 19:26
Այսօր լրանում է Հայաստանի և Մալայզիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Մալայզիայի արտաքին գործերի նախարար դոկտոր Զամբրի Աբդուլ Կադիրը շնորհավորական ուղերձներ են փոխանակել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից։

Ուղերձներում նախարարներն անդրադարձել են Հայաստանի և Մալայզիայի միջև վերջին երեսուն տարիների ջերմ և բարեկամական հարաբերություններին, որոնք ձևավորվել են փոխադարձ հարգանքի և փոխգործակցության մթնոլորտում։

Նախարարները վերահաստատել են երկու երկրների միջև բարեկամությունն ու դիվանագիտական կապերը՝ ապագայում ևս խորացնելու և համագործակցությունը էլ ավելի սերտացնելու պատրաստակամությունը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին