Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի պետական խորհրդի նորանշանակ նախագահին

11 Մարտ, 2023 13:38
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի պետական խորհրդի նորանշանակ նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լի Ցյանին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվելու առիթով:

Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվելու առթիվ՝ մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։

Վստահ եմ, որ պետական կառավարման համակարգում Ձեր աշխատանքի հարուստ ու բազմամյա փորձը կծառայեցնեք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարգավաճմանը, միջազգային ասպարեզում նրա հեղինակության և դերի առավել ամրապնդմանը։

Հայտնում եմ Ձեզ հետ աշխատելու իմ պատրաստակամությունը՝ ի նպաստ մեր երկու երկրների և ժողովուրդների փոխգործակցության հետագա զարգացման և խորացման։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արգասաբեր գործունեություն, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին