Կարևոր իրադարձություններ

Սուրեն Պապիկյանը շարունակում է առանձնազրույցները ՊՆ զորամասի սպայակազմի հետ (լուսանկարներ)

11 Մարտ, 2023 12:57
Սուրեն Պապիկյանը շարունակում է առանձնազրույցները ՊՆ զորամասի սպայակազմի հետ (լուսանկարներ)

Մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակում է առանձնազրույցները ՊՆ N զորամասի սպայակազմի հետ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Նախարարն առանձնազրույցների ընթացքում անդրադարձել է ԶՈւ մարտունակության բարձրացմանն ու կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաև սպաների ծառայությանն առնչվող մի շարք հարցերի:

Սպաների հետ զրուցել է նաև նրանց սոցիալ-կենցաղային պայմանների շուրջ:

Վստահեցրել, որ արվում է հնարավորը՝ սպաների ծառայության արդյունավետությունն ու որակը բարձրացնելու և նրանց սոցիալական ապահովության ուղղությամբ մի շարք ծրագրեր իրականացնելու համար։

 

 

Լրահոս

Դիտել ավելին