Կարևոր իրադարձություններ

Կիրառում են բոլորը, պատժվում է «Զովքը». «Հրապարակ»

11 Մարտ, 2023 09:31
Կիրառում են բոլորը, պատժվում է «Զովքը». «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված «Նոր Զովք» ՍՊԸ-ն, պարզվում է, միակը չէ, որն աշխատում է այդ սիստեմով։ Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Քննչականը հայտնեց, որ «Նոր Զովք» ՍՊԸ-ն, կիրառելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները, հսկիչ-դրամարկղային մեքենայի ծրագրի միջամտությամբ առեւտուր անող գնորդներին տրամադրում է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն դրանցում արտացոլված գնումների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկում հարկային:

Այսինքն՝ ընկերությունը թաքցրել է իրացման իրական շրջանառությունը եւ պետբյուջե չի վճարել խոշոր չափերի հարկեր։ Սակայն ցանցի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանն այկդ ներխուժումն անվանել էր «ապօրինի եւ անգրագետ»։ Ոլորտի մեր աղբյուրը բացատրեց, որ այն, ինչ հայտնաբերվել է «Նոր Զովքում», առկա է բոլոր առեւտրի կենտրոններում։ Աշխատում են հատուկ ծրագիր՝ երկու սերվերով, ՊԵԿ-ը տեղեկացվում է առեւտրի 20 տոկոսի մասին, 80-ը գնում է «սեւ դաշտ»։

Ուշագրավն այն է, որ սրա իդեոլոգը Սամվել Ալեքսանյանն է` առաջինը նրա ցանցում է սա ներդրվել: Պատմում են, որ «Նոր Զովքից» առաջ ՊԵԿ աշխատակիցները մտել են ՍԱՍ, սակայն ցանցի սեփականատերը լեզու է գտել հարկայինի հետ եւ կլորիկ տուգանք վճարելով՝ ազատվել»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին