Կարևոր իրադարձություններ

Յուրի Վորոբյովի գլխավորած պատվիրակությունը կժամանի ՀՀ

10 Մարտ, 2023 23:26
Յուրի Վորոբյովի գլխավորած պատվիրակությունը կժամանի ՀՀ

Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության  Միջխորհրդարանական  հանձնաժողովի 36-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար Հայաստան կժամանի ՌԴ Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի գլխավորած պատվիրակությունը։

Այցը նախատեսված է մարտի 16-18-ը՝ Ծաղկաձորում։ Ժամանող՝ Ռուսաստանի  ՎՈՐՈԲՅՈՎԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:

 
 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համապատասխան կարգադրությամբ պատվիրակությանը կընդունի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.

1. Կազմակերպել Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2023 թվականի մարտի 16-18-ը Հայաստանի Հանրապետություն (ք. Ծաղկաձոր) ժամանող՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի նախագահի տեղակալ Յուրի ՎՈՐՈԲՅՈՎԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:

2. Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ` ընդունել պատվիրակությանը:

3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»,-ասված է ԱԺ նախագահի կարգադրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին