Կարևոր իրադարձություններ

Կյանքից հեռացել է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր փոխտնօրենը

10 Մարտ, 2023 22:26
Կյանքից հեռացել է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր փոխտնօրենը

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է․

«Սրտի խորը կսկիծով հայտնում ենք, որ երկարատև հիվանդությունից հետո կյանքից անժամանակ հեռացել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը:

Անգնահատելի է տիկին Ավետիսյանի ավանդն ու ներդրած ջանքերը հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման ոլորտում:

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում տիկին Ավետիսյանի հարազատներին և գործընկերներին:

Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր բոլորի սրտերում»:

 

Լրահոս

Դիտել ավելին