Կարևոր իրադարձություններ

Արցախահայերին Ադրբեջանի կազմում ինտեգրելու հարց չի քննարկվել. Արմեն Գրիգորյան

10 Մարտ, 2023 20:53
Արցախահայերին Ադրբեջանի կազմում ինտեգրելու հարց չի քննարկվել. Արմեն Գրիգորյան

Արցախահայերին Ադրբեջանի կազմում ինտեգրելու հարց Երևանը Բաքվի հետ չի քննարկել։ Այս մասին այսօր «Ազատությանը» փոխանցել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի իշխանություններին փոխանցված պայմանին, թե «կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր»։

Արմեն Գրիգորյան. - Մենք այդպիսի հարց չենք քննարկել: Բոլորն էլ հրապարակային խոսել են, որ այդ քննարկումները իրավունքների և անվտանգության մասին են, և միջազգային պայմանավորվածությունները հենց սրանք էին, և հենց այս պայմանավորվածությունները պետք է ի կատար ածվեն:

 
 

«Ազատություն». - Երևանի դիրքորոշումն է, որ չպետք է քննարկվի:

Արմեն Գրիգորյան. - Երևանի դիրքորոշումն է, որ քննարկվի այն, ինչ պայմանավորվել ենք, այսինքն՝ իրավունքներ և անվտանգություն:

Բաքուն, մինչդեռ, պնդում է, թե հայերի իրավունքները և անվտանգությունը կքննարկի միայն որպես Ադրբեջանի ազգային փոքրամասնություն:

«Եթե կանխորոշում ենք վերջնարդյունքը, ապա այդ բանակցությունները դժվար են առաջ գնալու, որովհետև Լեռնային Ղարաբաղն էլ կարող է հայտարարել իր ակնկալիքների վերջնարդյունքների մասին: Դրա համար որպեսզի բանակցությունները տեղի ունենան, պետք է հնարավորություն ստեղծել քննարկումների մասին, և պետք է մնալ պայմանավորվածությունների շրջանակում, որովհետև մենք պայմանավորվել ենք քննարկելու անվտանգություն և իրավունքներ», - ընդգծել է ԱԽ քարտուղարը:

 

Լրահոս

Դիտել ավելին