Կարևոր իրադարձություններ

Չորրորդ հարկի լուսամուտից ընկած երեխայի կյանքը փրկվել է

10 Մարտ, 2023 20:08
Չորրորդ հարկի լուսամուտից ընկած երեխայի կյանքը փրկվել է

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել չորրորդ հարկի պատուհանից ընկած երկու տարեկան երեխայի կյանքը: Այս մասին հայտնում են ԲԿ-ից։

Վերակենդանացման բաժանմունքից փոքրիկն այսօր տեղափոխվել է վնասվածքաբանության բաժանմունք, նրա մոտ նկատվում է դրական դինամիկա, վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Երեխան ծանր վիճակում բուժկենտրոն էր ընդունվել վերջույթների, կրծքավանդակի, կոնքի վնասվածքներով: Շարունակում է մնալ բժիշկների խիստ հսկողության տակ:

 

Լրահոս

Դիտել ավելին