Կարևոր իրադարձություններ

Սյունիքում դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը շրջվել է ձորը. կա 21 տուժած

10 Մարտ, 2023 16:05
Սյունիքում դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը շրջվել է ձորը. կա 21 տուժած

Մարտի 10-ին, ժամը 14:21-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոբուսը շրջվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Նախնական տվյալներով կա 21 տուժած։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ավտոբուսը դպրոցականներ է տեղափոխել։




 
 

Լրահոս

Դիտել ավելին