Կարևոր իրադարձություններ

Արմեն Փամբուխչյանին վարչապետն իր մոտ կտանի. «Ժողովուրդ»

10 Մարտ, 2023 09:28
Արմեն Փամբուխչյանին վարչապետն իր մոտ կտանի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Արտակարգ իրավիճակների նախարարությունը դեռեւս 2 ամիս կշարունակի գոյություն ունենալ, մինչեւ Ներքին գործերի նորաստեղծ նախարարության վրջնական կազմավորումը չավարտվի: Ինչպես Փաշինյանն էր ասում, գործընթացն արվում է անցումն անցնցում ապահովելու համար։ Եվ, ահա, ԱԻՆ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը դեռեւս չգիտի, թե պաշտոնանկությունից հետո Փաշինյանն իրեն ինչ պաշտոն կառաջարկի։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ ՔՊ-ի ներսում արդեն խոսակցություներ կան, որ վարչապետը Փամբուխչյանին կտանի կառավարություն՝ որպես իր խորհրդական, մինչեւ նրա համար նոր՝ առավել հարմար պաշտոն կգտնեն»։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին