Կարևոր իրադարձություններ

«Հայաստան» խմբակցությունը Սեդա Սաֆարյանի հարցով ՍԴ դիմելու նախագիծ է ներկայացրել. «Հրապարակ»

10 Մարտ, 2023 08:30
«Հայաստան» խմբակցությունը Սեդա Սաֆարյանի հարցով ՍԴ դիմելու նախագիծ է ներկայացրել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Չնայած ԱԺ նախորդ նիստի օրերին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասել էր, որ իշխող ՔՊ-ն չի պատրաստվում Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել ՍԴ, սակայն ԱԺ ընդդիմությունը, մասնավորապես  «Հայաստան» խմբակցությունը,  այդ հարցով Սահմանադրական դատարան դիմելու նախագիծ է ներկայացրել խորհրդարան։

Նախագծի ներկայացման համար հիմք է ծառայել փաստաբաններ Արսեն Բաբայանի եւ Սոս Հակոբյանի համատեղ դիմումը՝ ուղղված ԱԺ խմբակցություններին։ «․․․Ողջամիտ ենթադրություն է ձեւավորվում, որ Սեդա Սաֆարյանը խախտել է ՍԴ դատավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները, որի պայմաններում ԱԺ-ն լիազորված է դիմելու ՍԴ-ին՝ դատավորի լիազորությունների դադարեցման վերաբերյալ դիմումով»,- նշվում է դրա մեջ։

Նախագծում ասվում է, որ դատավորի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Սաֆարյանը զբաղվել է նաեւ ձեռնարկատիրական գործունեությամբ։ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ խորհրդարանում այս նախագիծը կարող է ընդունվել պատգամավորների ձայների 3/5-ով, այսինքն՝ անհրաժեշտ է լինելու 65 պատգամավորի համաձայնություն: Ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին ունեն 35 պատգամավոր»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին