Կարևոր իրադարձություններ

Երևանում 2 մեքենա վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել է

10 Մարտ, 2023 00:27
Երևանում 2 մեքենա վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել է

Այսօր՝ մարտի 9-ին, մահվան ելքով կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Տիգրան Մեծ պողոտայում՝ «Գաուդիս» շաուրմայանոցի դիմաց, վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, այնուհետև հարվածի հետևանքով հետիոտնը շպրտվել է ու կրկնակի վրաերթի է ենթարկվել Mercedes ML մակնիշի ավտոմեքենայի կողմից:

 Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր վիճակում շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել հիվանդանոց:

Opel-ի և Mercedes-ի վարորդները փախուստի չեն դիմել:

Ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության, պարեկային ծառայության աշխատակիցները, քննչական խումբը, տեղում տարածքը սահմանազատվել է:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին