Կարևոր իրադարձություններ

Մանրամասներ՝ երեկ ինքնասպան եղած զինծառայողի մասին

09 Մարտ, 2023 19:43
Մանրամասներ՝ երեկ ինքնասպան եղած զինծառայողի մասին

Մարտի 8-ին մահացած հայտնաբերված ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանը Սյունիքի մարզի Խնածախ համայնքից էր: 

 

«Հայկական ժամանակ»-ի հաղորդմամբ, Խնածախի համայնքապետը լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ Անդրանիկը ընտանիքի կրտսեր զավակն էր, ունի մեկ քույր և մեկ եղբայր: Նրա զորացրվելուն մնացել էր մի քանի ամիս:

Ըստ համայնքապետի՝ տղան երեկ զանգահարել է ծնողներին, շնորհավորել մայրիկի տոնը:

Նա նաև նշել է, որ ընտանիքը անասնապահությամբ է զբաղվում: Մայրը գյուղի մանկապարտեզի դաստիարակն է:

Նկատենք, որ, չճշտված որոշ տեղեկությունների համաձայն, տղան կյանքին վերջ է տվել ընկերուհու հետ հեռախոսով խոսելուց հետո:

Ինքնասպան եղած զինծառայողը ազգակցական կապ ունի ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին