Կարևոր իրադարձություններ

Հայտարարվել է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան գրասենյակի մրցույթ

09 Մարտ, 2023 16:45
Հայտարարվել է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան գրասենյակի մրցույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան գրասենյակի մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք

       ունեն միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, կայուն թիմ,

       տիրապետում են մշակույթի և ստեղծարար ոլորտներում ծրագրերի համակարգման և իրականացման գործընթացին,

       տիրապետում են և կարող են կազմակերպել ծրագրի վերաբերյալ սոցիալական հարթակներում տեղեկատվության` ժամանակին և պատշաճ տարածում,

       ունեն մշակութային հանրության հետ տարբեր նեղոլորտային հարթակներում հաղորդակցվելու և իրազեկման գործընթացները կազմակերպելու փորձ և հմտություններ,

       ունեն/կստեղծեն համապատասխան կայք Հայաստանում «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը բազմակողմանիորեն ներկայացնելու և քաղաքացիական հանրության հետ մշտական հաղորդակցման կապը պահպանելու համար,

       ունեն անգլերենին գերազանց տիրապետող աշխատակազմ (հավելյալ առավելություն է  ֆրանսերենի իմացությունը),

       ունեն մարդկանց հետ հաղորդակցվելու ունակություններ,

       տիրապետում են համակարգչային և ժամանակակից տեխնիկայի հմտությունների:

 

Գրասենյակն իր գործունեության ընթացքում անմիջականորեն հաշվետու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

 

Գրասենյակը պարտավոր է.

կազմակերպել «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրով հայաստանյան ծրագրերի մասին իրազեկման գործընթացը,

կազմակերպել և իրականացնել դրամաշնորհային ծրագրերի հայտարարման գործընթացը,

իրականացնել «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրով կազմակերպված հայաստանյան ծրագրերի մշտադիտարկում,

պարբերաբար (եռամսյակային և տարեկան կտրվածքով) ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել մոնիթորինգային հաշվետվություն կատարված աշխատանքների և ծրագրերի վերաբերյալ,

աջակցել «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի միջոցով հայաստանյան արվեստագետների և մշակութային կազմակերպությունների առավել ներգրավվածությանը եվրոպական մշակութային ծրագրերում:

 

Կազմակերպությունը պետք է գրանցված լինի և գործի Երևանում:

Գրասենյակը տեղակայված է լինելու Երևան քաղաքում:

ԵՄ-ն հոգում է գրասենյակի ֆինանսավորման ծախսերի մինչև 60%-ը: Ֆինանսավորման մյուս հատվածը հոգում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Ծախսային ուղղությունները կորոշվեն՝ ըստ կազմակերպության կարիքների:

Գրասենյակն աշխատելու է երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 10:00-18:00-ն:

 

Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է ՀՀ ԿԳՄՍ նախախարություն ներկայացնել

       հայտադիմում,

       կազմակերպության կանոնադրությունը և պետական  գրանցման վկայականը,

       հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք,

       կազմակերպության գործունեության մասին տեղեկանք,

       իրականացված ծրագրերի վերաբերյալ միջազգային և հասարակական կազմակերպությունների կարծիքներն ու երաշխավորագրերը,

       աշխատանքի կազմակերպման տեսլականը:

 

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչություն (համակարգող՝ Սվետլանա Սահակյանին) մինչև 2023 թ. մարտի 28-ը՝ հետևյալ էլ փոստով՝ [email protected]:

Հարցերի և պարզաբանումների համար կարող եք զանգահարել +374 10 59 96 30:

 

Լրահոս

Դիտել ավելին