Կարևոր իրադարձություններ

Արարատում և Արմավիրում կզարգանա արդի ոռոգման համակարգը. ծրագիր

09 Մարտ, 2023 14:57
Արարատում և Արմավիրում կզարգանա արդի ոռոգման համակարգը. ծրագիր

Կառավարությունը հավանություն է տվել 2022 թ. հոկտեմբերի 20-ին Երևանում ստորագրված «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Համաձայնագիրը մշակվել է բազմակողմ միջազգային պայմանագրի ձևաչափով, որով կարգավորվում են ընկերության ստեղծման և գործունեության, դրա կարգավիճակի, գործառույթների, ինչպես նաև ֆինանսական աջակցության հարցերը: Ընկերության հիմնադրման նպատակն է աջակցել ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի, ներդրումների ծավալների մեծացմանը, տնտեսական ինտեգրման զարգացմանը, ներդրումային գրավչության բարձրացմանը:

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2020 թ. ապրիլի 23-ի թիվ CAM 1002 06 D ֆինանսավորման համաձայնագրի փոփոխություն N 2-ի ստորագրման առաջարկությանը:

Ծրագրի նպատակն է տեխնիկական աջակցության (4.4 մլն եվրո) և ներդրումների (5.6 մլն եվրո) միջոցով զարգացնել արդի ոռոգման համակարգը՝ վերացնելով ջրի պահեստավորման, ոռոգման ենթակառուցվածքների, հողերի միավորման, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների ու վարկերի հասանելիության հետ կապված խոչընդոտները:

Այն իրականացվելու է Արարատի և Արմավիրի մարզերում, որոնք ունենալով շուրջ 500,000 բնակչություն և 65 տոկոս ոռոգելի հողատարածք՝ հնարավորություն ունեն նշանակալի խթանելու Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի արդիականացմանը:

Ծրագիրը բաղկացած է 3 հիմնական բաղադրիչից, որոնք իրենց հերթին ներառում են նաև ենթաբաղադրիչներ. ինստիտուցիոնալ աջակցություն՝ ոռոգվող գյուղատնտեսության ոլորտում ներգրավված ազգային և տեղական շահառուներին, ոռոգվող գյուղատնտեսական արդյունքի բարելավում, հաղորդակցման և ծրագրի կառավարման ծախսեր:

Ոռոգման ենթակառուցվածքներում կատարվող ներդրումները կնպաստեն գյուղատնտեսության զարգացման խթանմանը, ինչպես նաև ոռոգվող գյուղատնտեսության ոլորտում ներգրավված երկու հիմնական նախարարությունների միջև ինչպես կենտրոնական, այնպես էլ տեղական մակարդակներում բարելավված համակարգվածությանը և փոխգործակցությանը:

Հավանությանն է արժանացել նաև 2023 թ. հունվարի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին