Կարևոր իրադարձություններ

Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

09 Մարտ, 2023 13:52
Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

ՄԱՐՏԻ 9-14

Երևանում այսօր ցերեկը և երեկոյան, մարտի 13-ին և 14-ին սպասվում է անձրև:
Մարտի 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերում այսօր ցերեկը, մարտի 10-ին և 11-ին, 13-ին և 14-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Մարտի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վ արագությամբ, մարտի 11-14-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 9-ի ցերեկը կնվազի 5-7, իսկ մարտի 10-12-ը աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով:

Արցախում այսօր սպասվում է անձրև, վաղը՝ առանց տեղումների եղանակ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին