Կարևոր իրադարձություններ

Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 43-ի. ԱՆ

09 Մարտ, 2023 10:25
Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 43-ի. ԱՆ

Մարտի 9-ի, ժամը 10:00-ի դրությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 43-ի։

Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, նրանցից 17-ը հոսպիտալացված են, 15-ը չի հոսպիտալացվել, 11-ը՝ դուրս է գրվել:

Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 2-ինը՝ ծանր:

43 վարակվածից 40-ը պատվաստված չէ, 3-ը պատվաստված է մեկ դեղաչափով:

Հիշեցնենք՝ մարտի 3-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպք։

Պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 6 տարեկան երեխաների համար:

Կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին նախարարությունից հորդորում են դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:

Միաժամանակ պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, որոնքկարմրուկի դեմ չեն ստացել 2 դեղաչափ պատվաստում:

Կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով, ջերմությամբ և այլն:

Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին