Կարևոր իրադարձություններ

Տեղեկացված եմ Հայաստանի և Թուրքիայի միջև քաղաքական հակասություններին. գերմանացի մարզիչ

08 Մարտ, 2023 15:40
Տեղեկացված եմ Հայաստանի և Թուրքիայի միջև քաղաքական հակասություններին. գերմանացի մարզիչ

Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցը հանդիպել է լրագրողների հետ և պատասխանել հարցերին Ֆուտբոլի Եվրոպայի 2024թ առաջնության ընտրական փուլում Հայաստանի մրցակցի վերաբերյալ:

«Ես երբեք չեմ նայում ետ, միշտ մտածում են ապագայի մասին: Վերջին խաղերի արդյունքները, իրոք հիասթափեցնող էին, բայց մենք պետք է համբերատար լինենք և դասեր քաղենք դրանցից: Մենք առաջին հերթին ուշադրություն ենք դարձնում թիմի խաղի որակի, ոչ թե  արդյունքի վրա», - ասել է գերմանացի մասնագետը:

Նրան քննադատում են նաև այն բանի համար, որ շատ քիչ ժամանակ է անցկանում Թուրքիայում: Շտեֆան Կունցն այսպես է հակադարձել լրագրողներին:

«Անցած տարի ես 100 օր եմ եղել երկրում, բայց իմ օգնականների հետ միասին դիտել ենք առաջնության 139 հանդիպում: Դրանց թիվն ավելին է, քանի որ հավաքականի տեխնիկական բաժինն վերլուծել է նաև մնացած խաղերի տեսագրությունները»:

Խոսելով Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի մասին, որը Թուրքիայի հավաքականը սկսելու է Հայաստանի ընտրանու հետ արտագնա խաղով, գերմանացի մասնագետն ասել է, որ շատ կարևոր է հաջող մեկնարկը:

«Հոգեբանական առումով անչափ կաևոր է առաջին խաղերում հաջողության հասնելը: Ֆուտբոլիստները պետք է մարտական լինեն միայն նրա համար, որ խաղում են ազգային թիմում: Անհաջողության դեպքում անգամ բոլորս պետք է միասնական լինենք, ստեղծենք այնպիսի մթնոլորտ, որ տղաները դուրս գան այդ վիճակից»:

60-ամյա մարզիչն անդրադարձել է նաև Հայաստանի հետ առաջին խաղին:

«Ես տեղյակ եմ Թուրքիայի և Հայաստանի միջև քաղաքական խնդիրներին, գիտեմ դրա զգայունությունը: Բայց փաստն այն է, որ մենք գնում են ֆուտբոլ խաղալու, մեր մրցակիցը լինելու է ֆուտբոլային թիմ: Մենք կենտրոնանալու ենք խաղի վրա և փորձլու ենք խաղալ մեր խաղը», - եզրակացրել է գերմանացի մասնագետը:

 Շտեֆան Կունցը Թուրիքայի հավաքականը գլխավորում է 2021թ սեպտեմբերից: Նրա գլխավորությամբ թիմը հաղթել է Ազգերի լիգայի իր խմբում, իսկ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում հասել է մինչև անցումային փուլ, որտեղ պարտվել է Պորտուգալիային:

 

 

Լրահոս

Դիտել ավելին