Կարևոր իրադարձություններ

Անգնահատելի է աշխարհն ավելի գեղեցիկ ու ներդաշնակ դարձնելու ձեր մղումն ու կամքը. քաղաքապետի ուղերձը

08 Մարտ, 2023 13:45
Անգնահատելի է աշխարհն ավելի գեղեցիկ ու ներդաշնակ դարձնելու ձեր մղումն ու կամքը. քաղաքապետի ուղերձը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Կանանց միջազգային օրվա առթիվ ուղերձ է հղել.

«Սիրելի՛ կանայք,

Սրտանց և ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնանային այս լուսավոր օրվա՝ Կանանց տոնի առթիվ։

Անգնահատելի է աշխարհն ավելի գեղեցիկ ու ներդաշնակ դարձնելու ձեր մղումն ու կամքը. սեր ու հոգատարություն սփռելով ամենուր:

Երախտագիտության և գնահատանքի ջերմ խոսքերս եմ ցանկանում հղել հատկապես Երևանի քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում աշխատող կանանց: Ձեր բարձր մարդկային ու աշխատանքային որակների շնորհիվ զարգացում ու առաջընթաց է ապահովվում կրթության, տրանսպորտի, առողջապահության, գիտության, մշակույթի, սոցիալական, բնապահպանության և այլ ոլորտներում:

Ձեզ առողջություն, սեր և մասնագիտական վերելքներ եմ մաղթում:

Երջանիկ և սիրված եղեք, շնորհավոր Մարտի 8»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին