Կարևոր իրադարձություններ

Մետրոպոլիտենի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով ու շնորհակալագրերով

07 Մարտ, 2023 22:07
Մետրոպոլիտենի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով ու շնորհակալագրերով

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի շահագործման 42-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է Երևանի մետրոպոլիտեն՝ մեդալներ, շնորհակալագրեր և պատվոգրեր հանձնել համակարգի բազմափորձ աշխատակիցներին։ 

Ինչպես տեղեկանում ենք քաղաքապետարանի հաղորդագրությունից, ողջունելով ու շնորհավորելով ներկաներին հիշարժան օրվա կապակցությամբ՝ Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել մետրոպոլիտենի աշխատակիցներին՝ պատասխանատու ու բարդություններով լի աշխատանքի համար:

Մետրոպոլիտենի 42-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել էլեկտրամեխանիկական ծառայության պետ Սամվել Մնացականյանն ու կոմունիկացիոն ենթակառուցվածքների ծառայության պետի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Արթուր Սերոբյանը։

Մետրոպոլիտենի մի շարք աշխատակիցներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի և շնորհակալագրերի:

 

Լրահոս

Դիտել ավելին