Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    383
    389

  • EUR

    406,5
    420,5

  • RUB

    4,59
    4,89

Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը չարամտորեն չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի հրատապ միջոց կիրառելու որոշումը. ԱԳ փոխնախարար

07 Մարտ, 2023 20:54
Ադրբեջանը չարամտորեն չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի հրատապ միջոց կիրառելու որոշումը. ԱԳ փոխնախարար

Մարտի 7-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոյին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ: Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Ադրբեջանը չարամտորեն չի կատարում Լաչինի միջնացքի ապաշրջափակման վերաբերյալ Արդադարդատության միջազգային դատարանի հրատապ միջոց կիրառելու որոշումը:

Վահե Գևորգյանը Լուիս Բոնոյին է ներկայացրել մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի դիվերսիոն հարձակման մանրամասները:

 

Լրահոս

Դիտել ավելին