Կարևոր իրադարձություններ

«Նվիրում Խաչատրյանին» խորագրով համերգ` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում

07 Մարտ, 2023 21:11
«Նվիրում Խաչատրյանին» խորագրով համերգ` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում մարտի 9-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «Նվիրում Խաչատրյանին» խորագրով համերգը:

Ինչպես փոխանցում են ԿԳՄՍՆ-ից, կատարումներով հանդես կգան երիտասարդ երաժիշտներ Սոնա Բարսեղյանը (դաշնամուր), Անուշ Նիկողոսյանը (ջութակ), Ալեքսանդր Վասիլևը (կլարնետ), Դավիթ Եժովը (թավջութակ):

Համերգին կհնչեն Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից, տեղի կունենա Բելլա Կովաչի «Նվիրում Խաչատրյանին» (կլարնետի համար) հայաստանյան պրեմիերան:

Հանդիսատեսն ընդմիջմանը հնարավորություն կունենա ծանոթանալու տուն-թանգարանի մշտական ցուցադրությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին