Կարևոր իրադարձություններ

ԱԽ քարտուղար և Լուիս Բոնոն անդրադարձել են Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը

07 Մարտ, 2023 16:37
ԱԽ քարտուղար և Լուիս Բոնոն անդրադարձել են Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին:

Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը և դրա հետևանքներին, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը կարևորել է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելու անհրաժեշտությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին