Կարևոր իրադարձություններ

Ալեն Սիմոնյանը 60 հազար դրամի չափով պարգևատրել է ԱԺ կին պատգամավորներին

07 Մարտ, 2023 15:45
 Ալեն Սիմոնյանը 60 հազար դրամի չափով պարգևատրել է ԱԺ կին պատգամավորներին

Մարտի 8-ի  առիթով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը 60 հազար դրամի չափով պարգեւատրել է ԱԺ կին աշխատակիցներին և պատագամավորներին:

Այդ մասին համապատասխան կարգադրության մեջ ասվում է.

 «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի կին պատգամավորներին եւ կին աշխատողներին պարգեւատրել  վաթսուն հազար դրամի չափով՝ համաձայն հավելվածի:

2. Ազգային ժողովի աշխատակազմի  ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»:

 

Լրահոս

Դիտել ավելին