Կարևոր իրադարձություններ

Նորանշանակ պետնախարարը փորձում է մաքսիմալ ձերբազատվել Վարդանյանի բոլոր կադրերից. «Փաստ»

07 Մարտ, 2023 08:02
Նորանշանակ պետնախարարը փորձում է մաքսիմալ ձերբազատվել Վարդանյանի բոլոր կադրերից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

««Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախի նախկին դատախազ Գուրգեն Ներսիսյանը պետնախարար նշանակվելուն պես ձեռնամուխ է եղել կադրային հարցերին: Նրա առաջին նպատակներից մեկը հնարավորինս արագ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նշանակած կադրերից ազատվելն է: Ներսիսյանն արդեն իսկ սկսել է գործընթացը:

Արցախյան մեր աղբյուրները փոխանցում են, որ առաջիկա օրերին կլինեն մի շարք պաշտոնանկություններ: Մասնավորաբար, առաջին փուլով նախատեսվում է երեք նախարարի փոփոխություն: Խոսքը վերաբերում է սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանին, առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանին, գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանին:

Փոփոխությունները, սակայն, այս երեքով չեն սահմանափակվի: Մեր տեղեկություններով, Ներսիսյանը ձգտելու է մաքսիմալ ձերբազատվել Վարդանյանի բոլոր կադրերից»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 
 

Լրահոս

Դիտել ավելին