Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԿԳՄՍՆ-ի ու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

06 Մարտ, 2023 18:02
ՀՀ ԿԳՄՍՆ-ի ու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև կնքվել է հուշագիր՝ ՀՀ Կոտայքի մարզի Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի հետագա հնագիտական ուսումնասիրության, ամրակայման և վերականգնման աշխատանքների շուրջ համագործակցության վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ի մամուլի ծառայությունից։

ԿԳՄՍ նախարարության կողմից հուշագիրը ստորագրել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, իսկ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից՝ լիազոր ներկայացուցիչ Արայիկ Կոսեյանը:

Հուշագիրը կնքվել է՝ կարևորելու պատմամշակութային ժառանգության արժեքն ու հետագա սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը, օժանդակելու պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնմանն ու օգտագործմանը:

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը վստահություն է հայտնել, որ համատեղ գործունեությունը կիրականացվի՝ ի շահ հուշարձանի պահպանության և հանրայնացման: Կողմերը վերահաստատել են հուշագրով սահմանված պարտականություններն իրականացնելու պատրաստակամությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին