Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Հ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվել մոտակա ձորը։
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է Գորիս քաղաքի ԲԿ, սակայն ճանապարհին մահացել է։ Փրկարարներն աշխատանքներ չեն իրականացրել։