Կարևոր իրադարձություններ

Համագործակցության հուշագիր՝ Երևանի քաղաքապետարանի և «Մեծն Տիգրան» ՀԿ-ի միջև

05 Մարտ, 2023 20:31
Համագործակցության հուշագիր՝ Երևանի քաղաքապետարանի և  «Մեծն Տիգրան» ՀԿ-ի միջև

Մարտի 5-ին` սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, Երևանի քաղաքապետարանի և «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդ ռազմահայրենասիրական ՀԿ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։

Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և ՀԿ-ի նախագահ Խաչիկ Գալստյանը:

Կարևորելով ռազմական ոլորտի շարունակական բարեփոխումների իրականացումը, համատեղ խնդիրների արդյունավետ լուծումն ու քաղաքացիների մարտական պատրաստականության բարձրացումը` կողմերը պարտավորվել են համատեղ ծրագրեր իրականացնել:

Գործակցության շրջանակում կկազմակերպվեն ինչպես սեմինարներ և ուսումնական դասընթացներ, այնպես էլ համայնքային ծառայողներն ու Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտները կմասնակցեն գործնական վարժանքների և պարապմունքների:

 

Լրահոս

Դիտել ավելին