Կարևոր իրադարձություններ

Անձնագրային և վիզաների վարչության ծառայողների շրջանում կա զոհ և վիրավոր. ՊԲ

05 Մարտ, 2023 12:25
 Անձնագրային և վիզաների վարչության ծառայողների շրջանում կա զոհ և վիրավոր. ՊԲ

Մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, «Խայփալու» կոչվող տեղանքում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողների շրջանում կա զոհ և վիրավոր։

ԱՀ ՊՆ-ից հայտնում են, որ դեպքի մասին մանրամասներ կհրապարակվեն ավելի ուշ։

Ինչպես արդեն հայտնել էինք, ադրբեջանական դիվերսիոն խումբը կրակել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի մեքենայի վրա։

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին