Կարևոր իրադարձություններ

Հեղափոխություն է պետք մեր հոգիներում. Սպարապետն այսօր կդառնար 64 տարեկան

05 Մարտ, 2023 10:29
Հեղափոխություն է պետք մեր հոգիներում. Սպարապետն այսօր կդառնար 64 տարեկան

Հեղափոխություն է պետք մեր հոգիներում, մեր գաղափարներում, այլապես ծրագրերն ու կառավարությունները կհաջորդեն մեկ մեկու, իսկ սայլը տեղից էլ չի շարժվի։

Այսօր՝ մարտի 5-ին, պաշտպանության առաջին նախարար, նախկին վարչապետ, ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 64 տարեկան։

Նա ծնվել է 1959թ. Արարատ գյուղում, ծառայողի ընտանիքում: 

1979թ. ավարտել է Երևանի ֆիզկուլտուրայի պատական ինստիտուտը՝ գերազանցության դիպլոմով, աշխատել է որպես ուսուցիչ:

1985թ. դարձել է  Հայաստանի Գրողների  միության անդամ:

1987-90 թթ.ղեկավարել է «Գարուն» ամսագրի հրապարակախոսության բաժինը: «Հացի  փորձություն» գրքի համար արժանացել է Լենինյան կոմերիտմիության մրցանակի:

1990 – 91թթ. իր հրամանատարության ներքո միավորել է Երկրապահ կամավորական ջոկատները, եղել է ՀԽՍՀ  Գերագույն խորհրդի պատգամավոր, պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ:

1991թ. նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար:
1992թ. նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական և նախագահի լիազոր ներկայացուցիչ սահմանամերձ գոտում:
1993թ. հիմնադրվել է Երկրապահ կամավորականների միությունը՝ ընտրվելով ԵԿՄ նախագահ:
1993 – 95թթ. զբաղեցրել է ուժային կառույցների համակարգման հարցերով ՀՀ պետնախարարի պաշտոնը:
1995 – 99թթ. վերանշանակվել է ՀՀ  պաշտպանության նախարար:
1998թ. պարգևատրվել է Արցախի Հերոսի կոչման և «Ոսկե արծիվ» շքանշանով:
1999թ. մտել է քաղաքական դաշտ՝ դառնալով Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ, ապա «Միասնություն» դաշինքի  համանախագահ:

1999թ. հունիսին դարձել է ՀՀ վարչապետ:

1999թ. հոկտեմբերի 27-ին սպանվել է Ազգային Ժողովում իրականացված ահաբեկչական գործողության ժամանակ:

1999թ. դեկտեմբերին հետմահու արժանացել է ՀՀ Ազգային Հերոսի կոչման և Հայրենիքի շքանշանի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին