Կարևոր իրադարձություններ

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

05 Մարտ, 2023 00:30
Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Մարտի 4-ին, ժամը 16:26-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Շահումյան փողոցի շենքերից մեկի տանիքից. անհրաժեշտ է փրկարար­ների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հոգեբանական բաժնի հրահանգիչը քաղաքացուն (Խ. Հ., ծնված 1982 թ.) ցուցաբերել է համապատասխան օգնություն:

Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն ուղեկցել են տուն:

 

Լրահոս

Դիտել ավելին