Կարևոր իրադարձություններ

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 14-ի

04 Մարտ, 2023 19:52
Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 14-ի

Ժամը 19:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 14-ի:

Բոլորը հոսպիտալացված են: Պացիենտների առողջական վիճակը գնահատում է միջին ծանրության:

Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:

Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:

Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին