Կարևոր իրադարձություններ

Իրականացվում են համաճարակաբանական հետազոտություններ վարակի շրջանակները հստակեցնելու և հետագա տարածումը կանխելու նպատակով

04 Մարտ, 2023 18:54
Իրականացվում են համաճարակաբանական հետազոտություններ վարակի շրջանակները հստակեցնելու և հետագա տարածումը կանխելու նպատակով

Վերջին շաբաթների ընթացքում կարմրուկի դեպքեր են գրանցվել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի մի շարք երկրներում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։

Մինչ այժմ Հայաստանում գրանցվել էր կառավարելի վարակիչ հիվանդություններով պայմանավորված համաճարակային կայուն իրավիճակ, սակայն 2022 թվականի ընթացքում ակտիվացել են օտարերկրյա քաղաքացիների այցելությունները ՀՀ և այս միտումը շարունակվում է նաև այս տարի:

Այժմ Հայաստանում ևս սկսել են գրանցվել դեպքեր, որոնց ուղղությամբ իրականացվում են համաճարակաբանական հետազոտություններ երկիր ներթափանցած վարակի շրջանակները հստակեցնելու և հետագա տարածումը կանխելու նպատակով:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին