Կարևոր իրադարձություններ

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը նոր նախագահ ունի

04 Մարտ, 2023 18:13
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը նոր նախագահ ունի

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արթուր Դավթյանին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ նշանակելու մասին: Հրամանագրում մասնավորապես ասվում է․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 4-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի՝ 2023 թվականի փետրվարի 27-ի ԲԴԽ-27-Ո-91 որոշմամբ ներկայացրած առաջարկությունը.

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր Արթուր Դավթյանին նշանակել Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով»։

 

Լրահոս

Դիտել ավելին