Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    385
    392

  • EUR

    415
    429

  • RUB

    4,81
    5,16

Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում Մեքսիկայի նորանշանակ դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ

04 Մարտ, 2023 16:22
ՀՀ-ում Մեքսիկայի նորանշանակ դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ
Հայաստանում Մեքսիկայի նորանշանակ դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասը (նստավայրը՝ Մոսկվա) այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Մեքսիկայի պատվավոր հյուպատոս Նիկոլայ Կոստանդյանի ուղեկցությամբ:
 
Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունն է ներկայացրել ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանը: Նա անդրադարձել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
 
Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, այնուհետև դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

 

Լրահոս

Դիտել ավելին