Կարևոր իրադարձություններ

Եղանակն՝ առաջիկա օրերին

04 Մարտ, 2023 15:57
Եղանակն՝ առաջիկա օրերին
Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ը հայտնում է.
 
Մարտի 6-ին ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում։ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Վայոց ձորում, Կոտայքում, Սյունիքում և Արցախում 25-30մ/վ, Արմավիրում, Արարատում և Երևանում մինչև 17-20մ/վ։
 
Երևանում այսօր, մարտի 5-ին, 6-ին 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև:
Մարտի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 6-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ։
 
 Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, մարտի 5-ին, 7-ին առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
 
Մարտի 8-ին, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին՝ հարավային 4-6մ/վ, մարտի 4-ին, 5-ին, 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ, 6-ին՝ 25-30մ/վ։
 
Օդի ջերմաստիճանը մարտի 4-6-ին ցերեկը աստիճանաբար կբարձրանա 6-9, գիշերը՝ 3-5 աստիճանով:
✅ Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
 

Լրահոս

Դիտել ավելին