Կարևոր իրադարձություններ

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 12-ի. ԱՆ

04 Մարտ, 2023 12:43
Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 12-ի. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ժամը 11:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 12-ի:

Բոլորը հոսպիտալացված են: Պացիենտների առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:
 
Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:
 
Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին
Առողջապահության նախարարությունը հորդորում է դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել:
 
Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

 

Լրահոս

Դիտել ավելին