Մարտի 3-ին, ժամը 16։15-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքում գտնվող հացատանը հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:32-ին, մարվել՝ 16:40-ին: Այրվել են խոհանոցի առաստաղը և կենցաղային իրեր: