Կարևոր իրադարձություններ

Հույս ունեմ՝ հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները տնտեսության ոլորտում կշարունակեն խորանալ. Վահան Քերոբյան

03 Մարտ, 2023 20:50
Հույս ունեմ՝ հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները տնտեսության ոլորտում կշարունակեն խորանալ. Վահան Քերոբյան

Նախարար Վահան Քերոբյանը մարտի 3-ին ընդունել է ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քրիստինա Քվինին։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունից։

Հանդիպման սկզբում նախարարը նշել է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ձևավորվել է ակտիվ համագործակցություն, և հույս հայտնել, որ նրա առաքելության ընթացքում հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները տնտեսության ոլորտում կշարունակեն խորանալ և ընդլայնվել:

 

Այնուհետև կողմերը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ավելացմանը, Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի շրջանակում (Trade and Investment Framework Agreement - TIFA) գործողությունների ակտիվացմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գործարար կապերի ամրապնդման նպատակով համատեղ գործարար համաժողովների կազմակերպմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին