Կարևոր իրադարձություններ

Արցախի Դահրավ համայնքի բնակիչը նռնակի պայթեցմամբ ինքնասպանություն է գործել

03 Մարտ, 2023 20:21
Արցախի Դահրավ համայնքի բնակիչը նռնակի պայթեցմամբ ինքնասպանություն է գործել

2023թ. մարտի 3-ին՝ ժամը 07։00-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Դահրավ համայնքի առանձնատներից մեկում 1984թ ծնված, նույն համայնքի ժամանակավոր բնակիչ Վ.Ա.-ն ապօրինի պահվող մարտական նռնակի պայթեցմամբ ինքնասպանություն է գործել։ Այս մասին հայտնում են ԱՀ ՔԿ-ի լրատվական ծառայությունից։

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով և 245-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը։

Նշանակվել են փորձաքննություններ։ Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին