Կարևոր իրադարձություններ

Սա բացարձակ ռեկորդ է Հայաստանի պատմության ընթացքում. Վահան Քերոբյան (տեսանյութ)

03 Մարտ, 2023 19:35
Սա բացարձակ ռեկորդ է Հայաստանի պատմության ընթացքում. Վահան Քերոբյան (տեսանյութ)

Նախարար Վահան Քերոբյանը մարտի 3-ին հանդիպել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։

Հանդպման սկզբում նախարարը շնորհավորել է բոլորին Գործարարի օրվա կապակցությամբ և բարձր գնահատել գործարար համայնքի դերը մեր երկրի ապագայի զարգացման գործում։

 

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ գործարար համայնքի և պետության արդյունավետ համագործակցությունը նշանակալի ձեռքբերումների է հանգեցրել։ Ավելին, համախառն ներքին արդյունքը աճել է 12,6 տոկոսով, արտահանման ծավալը՝ 77,7 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 63,5 տոկոսով, ստեղծվել է առավել քան 44 հազար նոր աշխատատեղ։ Սա բացարձակ ռեկորդ է Հայաստանի պատմության ընթացքում։ Այս թվերը վկայում են մեր գործարար համայնքի ուշագրավ ձեռքբերումների և նրանց հաջողությանն աջակցելու կառավարության հանձնառության մասին», - նշել է Վահան Քերոբյանը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են նախարարության կողմից 2022 թվականին ընդունված և ուժի մեջ մտած Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ծրագրերն ու բարեփոխումները։

 

Լրահոս

Դիտել ավելին