Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և Ասիական զարգացման բանկի միջև համագործակցության հաստատման հնարավորությունները

03 Մարտ, 2023 15:59
Քննարկվել են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և Ասիական զարգացման բանկի միջև համագործակցության հաստատման հնարավորությունները

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ Շուշան Սարգսյանը և Տիգրան Մարկոսյանը հյուրընկալել են Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորությամբ:

Հանդիպման նպատակն էր քննարկել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և Ասիական զարգացման բանկի միջև համագործակցության հաստատման հնարավորությունները:

Մասնավորապես զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ: ՄՊՀ ներկայացուցիչները որպես առաջնահերթություն առաջարկել են դիտարկել  բիզնես միջավայրում մրցակցային մշակույթի զարգացմանը նպաստող համատեղ միջոցառումների իրականացման, մրցակցային իրավունքի գիտագործնական ձեռնարկների, իրավակիրառ պրակտիայի վերաբերյալ ժողովածուների համատեղ մշակման ուղղությունները։ Քննարկվել են նաև ձեռնարկատիրական գործունեության տարբեր ոլորտներում թվային տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ փորձի փոխանակման հնարավորությունները:

Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները վերոնշյալ ուղղություններով համագործակցության հնարավորությունների շուրջ:

 

Լրահոս

Դիտել ավելին