Կարևոր իրադարձություններ

Շատ մարդիկ Apple-ից նամակ են ստացել, որ պետական հաքերների հնարավոր զոհեր են. Մարտիրոսյան

03 Մարտ, 2023 15:20
Հեղինակ՝ Սամվել Մարտիրոսյան
Շատ մարդիկ Apple-ից նամակ են ստացել, որ պետական հաքերների հնարավոր զոհեր են. Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնում է.

«Հայաստանում բավականին շատ մարդ գիշերը ստացել ա Apple կողմից նամակներ այն մասին, որ իրենք պետական հաքերների հնարավոր զոհեր են։ Ինչ է սա նշանակում եւ ինչ անել։

1. Սա Pegasus լրտեսական ծրագրով, վիրուսով վարակման, կամ վարակման փորձի մասին է խոսում։

2. Դա չի նշանակում, որ հիմա Պեգասուս կա հեռախոսի մեջ, այլ խոսքը աշնանային հարձակման մասին է։

3. Ամենայն հավանականությամբ սա Ադրբեջանի գործն է։ Անում եմ հետեւությունը զոհերի ցանկից եւ նրանից, որ Ադրբեջանը ապացուցված է որպես ակտիվ կիրառող։ Նաեւ մեր միջազգային կազմակերպությունների որոշ գործընկերները նույն կարծիքի են։ Հստակ ապացույցներ չկան, եւ դժվար էլ լինեն, քանի որ վարակումը կատարում է պատվիրատուի ցանկությամբ իսրայելական կազմակերպությունը, դրա համար թելերը կտրվում են։

4. Ինչ անել։ Մանրամասները տեսանյութում։ Եթե ուզում եք հեռախոսը հետազոտվի, պարզվի, թե եղել է վարակում, երբ է եղել, ապա դիմեք կամ մեզ Cyberhub.am , Artur Papyan -ին կամ ինձ։ Կամ մեր գործընկերոջը, Ruben Muradyan -ին»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին