Կարևոր իրադարձություններ

ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Միրզոյանի և Լավրովի հանդիպումից

03 Մարտ, 2023 12:44
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Միրզոյանի և Լավրովի հանդիպումից

 Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 3-ին այցելել է Նյու Դելի «Ռայսինի երկխոսություն» 8-րդ միջազգային համաժողովին՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման համար: 

 «Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ օրակարգի հրատապ հարցեր։ Հաստատվել են միջազգային հարթակներում, ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում համագործակցության առաջմղման մոտեցումները։
 Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Քննարկվել է հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղիներում ջանքերի ակտիվացման հրատապությունը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի պայմանավորվածությունների համաձայն։

Բանակցություններն ընթացել են բարեկամական և վստահելի մթնոլորտում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել դիվանագիտական գծով հետագա շփումների վերաբերյալ»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին