Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության հիմքը ժողովրդավարությունն է. վարչապետ

03 Մարտ, 2023 00:26
 ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության հիմքը ժողովրդավարությունն է. վարչապետ

Եվրամիությունը Հայաստանի հիմնական գործընկերներից մեկն է ժողովրդավարական բարեփոխումների իր ճանապարհին:

 

 «Արմենպրես»-ի թղթակցի տեղեկացմամբ՝ Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում քննարկման բացման խոսքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այս համատեքստում վարչապետը հարկ համարեց նշել, որ Գերմանիան Հայաստանի համար քաղաքական և տնտեսական առաջատար գործընկերն է, որը տրամադրում է զարգացմանը և Հայաստանի ներքին բարեփոխումներին միտված աջակցություն։

Շարունակելով ԵՄ-ի հետ համագործակցության թեման՝ վարչապետը տեղեկացրեց Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի նոր կարևոր ձևաչափի մասին՝ Քաղաքական և անվտանգության երկխոսությունը, որի անդրանիկ հանդիպումը տեղի ունեցավ անցյալ հունվարին Երևանում։

 

«Հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ընդհանուր տարածաշրջանային իրավիճակի և որոշակի ոլորտներում մեր համագործակցության խորացման հեռանկարների շուրջ քննարկումը ոչ միայն ժամանակին էր, այլև զգալիորեն հարստացրեց ԵՄ-ի հետ մեր տարաբնույթ գործընկերության օրակարգը»,- ավելացրեց վարչապետը։

 

Այս համատեքստում վարչապետը ընդգծեց, որ ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության հիմքը ժողովրդավարությունն է։

Շարունակությունը՝ այստեղ։

 

Լրահոս

Դիտել ավելին