Այսօր, Մարտի 2-ին, Դիվանագետների միջազգային օրվա առիթով հարգանքի տուրք է մատուցվել Սալոնիկի հայկական գերեզմանատանը թաղված հայ դիվանագետներին՝ հոգեհանգստյան արարողությամբ, որին ներկա են գտնվել Սալոնիկի հայ համայնքի խորհրդի նախագահը, համայնքային կառույցների ներկայացուցիչները և հանգուցյալ հայ դիվանագետների հարազատները։
Դեսպան Տ.Մկրտչյանի ողջույնները փոխանցելուց հետո, խոսքով հանդես եկավ Պատվո հյուպատոս Ա.Դագազյանը: