Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Ալիխանյանը՝ «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար

02 Մարտ, 2023 19:40
Ռոբերտ Ալիխանյանը՝ «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն աշխատանքային այցով «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում էին։ Նախարարը ՊՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել ազգային պարկի տնօրենի նոր պաշտոնակատար Ռոբերտ Ալիխանյանին և ընթացիկ աշխատանքային հարցերի ու գույքագրված խնդիրների շուրջ ընդլայնված խորհրդակցություն անցկացրել աշխատակազմի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ի լրատվական ծառայությունից։

Նախարարն հայտնել է իր վստահությունը ազգային պարկի հետագա գործունեությունն ապահով ձեռքեր փոխանցելու առնչությամբ։
Պարոն Ալիխանյանը երկար ժամանակ գլխավորել է ազգային պարկի Գիտության, մշտադիտարկման և զբոսաշրջության բաժինը և քաջատեղյակ է թե՛ առկա խնդիրներից, և թե՛ դրանց լուծման տեսլականից:
Նախարարը հույս է հայտնել, որ այդ աշխատանքային փորձը լավագույնս կծառայեցվի «Դիլիջան» ազգային պարկի գործունության արդյունավետության բարձրացմանը։
Նախարարը մատնանշել և կարևորել է ազգային պարկում ապօրինի ծառահատումների կանխարգելումը և խոսել կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ։
Ներկայացվել է բնության հատուկ պահպանվող տարածքներում շուրջօրյա ծառայության ներդրման նախագիծը և դրա արդյունավետությունը։
Նորանշանակ տնօրենին առաջիկա անելիքները ներկայացնելիս՝ նախարար Հակոբ Սիմիդյանն առանձնահատուկ մատնանշել է ազգային պարկի աշխատակիցների մասնագիտական կորղությունների զարգացման ուղղությամբ իրականացվելիք քայլերը և կարևորել յուրաքնչյուր աշխատակցի անհատական ջանքի ներդրումը ազգային պարկի առջև ծառացած խնդիրների լուծման գործում։
Նախարարի՝ ոլորտն համակարգող տեղակալ Արամ Մեյմարյանը շնորհավորելով նորանշանակ տնօրենին, խոսել է այն հիմնական ուղղություններից, որոնցում առաջընթաց գրանցելու համար առավել մեծ ջանք է պահանջվում։ Նախարարի տեղակալը կարևոր է նաև թիմային ամենօրյա հետևողական աշխատանքը և հույս հայտնել, որ ցանկացած խնդրի ի հայտ գալու դեպքում արագ արձագանքը և լուծումը չեն ուշանա։

Ռոբերտ Ալիխանյանը շնորհակալություն է հայտնել նախարարին և նախարարի տեղակալին և վստահեցրել է, որ անելու է ամեն բան՝ արդարացնելու ազգային պարկի աշխատակազմի դրական սպասելիքները։

 

Լրահոս

Դիտել ավելին