Կարևոր իրադարձություններ

Կան որոշ փոփոխություններ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման կարգում

02 Մարտ, 2023 18:30
Կան որոշ փոփոխություններ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման կարգում

Իրազեկում՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման կարգում կատարված փոփոխությունների վերաբերյալ.

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներ,

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն իրազեկում է․

ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 1565-Ն որոշման մեջ կատարվել է փոփոխություն և լրացում, համաձայն որի այսուհետև պարտադիր պահանջ է, որ տեխնիկական զննություն իրականացնողն էլեկտրոնային համակարգի միջոցով պետք է ստուգի տեխնիկական զննության ներկայացված տրանսպորտային միջոցի` սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար վերասարքավորված լինելու դեպքում ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված գազաբալոնների պարբերական վկայագրման հանգամանքը։

 

Տեղեկացնում ենք, որ սույն որոշումն ուժի մեջ է մտել 2023 թվականի փետրվարի 25-ից։

Հորդորում ենք տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացն իրականացնել բացառապես ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով»։

 

Լրահոս

Դիտել ավելին