Կարևոր իրադարձություններ

Նախագահը պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերին

02 Մարտ, 2023 14:22
Նախագահը պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:

Հանդիպման ընթացքում քաղաքապետը նախագահին է ներկայացրել Երևանի քաղաքային տրանսպորտում և այլ ենթակառուցվածքներում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու ծրագրերը:

Զրույցի ընթացքում Հրաչյա Սարգսյանը մանրամասներ է հայտնել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման նախագծային և նախահաշվային աշխատանքների վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել ընթացիկ տարում քաղաքային ենթակառուցվածքներում նախատեսվող բարեփոխումների ծրագրերին և միջոցառումներին:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների և լիազորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերել Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող տարբեր ծրագրերին և բարեփոխումներին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին