Սիրիայում զոհվել է ավելի քան 7200, Թուրքիայում՝ 45000 մարդ
02 Մարտ, 2023 13:37
Սիրիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 7200 մարդ, այդ թվում՝ 2100-ից ավելի երեխա:Այս մասին հայտնել են Մարդու իրավունքների սիրիական ցանցից։
Թուրքիայում վերջին տվյալով՝ զոհերի թիվը հատում է 45000-ը:
Թուրքիայի բնական աղետների դեմ պայքարի գրասենյակի տվյալով՝ երկրում 3 րոպեն մեկ նոր ցնցումներ են արձանագրվում։